Կանադայի Մանսի քաղաքում (Օնտարիո նահանգ) լույս կիրակի գիշերը հրդեհ է տեղի ունեցել երկու եկեղեցում։ СTV հեռուստաալիքը հայտնել է, որ իշխանությունները չեն բացառում հրկիզման վարկածը։ Կրոնական հաստատություններում, որոնք միմյանցից 7 կմ հեռավորությամբ են գտնվում, հրդեհն առաջացել է 6 ժամ տարբերությամբ։ Եկեղեցիների շենքերն ամբողջությամբ այրվել են։ Ոստիկանության տվյալներով՝ իրադարձությունների հետեւանքով տուժածներ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հրդեհների փաստով քննություն է սկսվել։