Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
384.14
EUR
449.25
RUB
4.9

Թուրքիան վարձկաններին առաջարկում է բնակվել Ադրբեջանում՝ շարունակելով նոր զինյալներ ուղարկել այնտեղ

Թեմա ՝ Քաղաքականություն
2020-11-20 05:58:01

Սիրիական մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնը հայտնում է, որ թուրքական հետախուզությունը Անկարային հավատարիմ «Սուլթան Մուրադ» ու «Սուլեյման Շահ» երկու խմբավորումների ղեկավարներին առաջարկել է բնակությոն հաստատել Ադրբեջանում։ Այս մասին տեղեկանում ենք սիրիական Աֆրինի Մարդու իրավունքների կազմակերպության ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։ Կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը հեռուսատեսային հարցազրույցում  ասել է, որ Թուրքիան հայտարարել է, թե նրանք արմատներով Կովկասի այդ  տարածքներից են։ Աֆրինում ու հյուսիսային Սիրիայում հավաքագրված և Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների թիվը, ըստ կազմակերպության, հասնում է 4000-ի։ Նրանք վերահսկվում են թուրքական բանակի ու թուրքամետ զինյալների կողմից։ Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլն էլ, որն ակտիվորեն լուսաբանում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից խոսում է Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների մասին, թվիթերյան իր էջում հայտնում է, որ սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են։ «Սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են՝ բացի մեկ ամիս առաջ ուղարկված 700-ից։ Լսել եմ նաև խոսակցություններ ավելի մեծ թվով զինյալներ ուղարկելու մասին։ Սպասում եմ մանրամասներին։ Թվում էր՝ Թուրքիան ու Ադրբեջանը պիտի ցանկանային, որ նրանք արագ հեռանան, որ շարունակեն հերքել նրանց ներկայությունը, բայց, գուցե, այդպես չէ»,- գրել է լրագրողը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեղափոխված սիրիացի վարձկանները «չեն անհետացել, չեն գոլորշիացել»։ «Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի, և բոլոր կողմերը, որոնք շահագրգռված այս տարածաշրջանում խաղաղությամբ, պետք է ջանքեր գործադրեն՝ այն լուծելու համար»,- ասել էր Զախարովան։ Էմմա Չոբանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/311922.html?fbclid=IwAR0Hjw6C4RTlea9mRI40uPU2R_F_c5brT92vCwjNsCq-NL3RXB70_hu0oTA 

© factor.am


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից