ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել են նրա պաշտոնական ներկայացուցիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այս շաբաթվա սկզբին Դոնի թեստը դրական է եղել, ինչի հետո նա գտնվել է կարանտինի մեջ իր քոթեջում: Նրա մոտ ախտանիշներ չեն եղել, նա լիարժեք հետեւում է բժշկական ցուցումներին»,-նշել են Թրամփի որդու ներկայացուցիչները: Թրամփ կրտսերը իր հոր Trump Organization ընկերության փոխնախագահներից մեկն է: Հոկտեմբերի 2-ին Թրամփը հայտնել էր, որ ինքն ու իր կինը վարակվել են կորոնավիրուսով: Ավլեի ուշ նա հոսպիտալացվել էր Մերիլենդ նահանգում Ուոլտեր Ռիդի անվան բուժկենտրոնում: Հոկտեմբերի 5-ին Թրամփը լքել էր բուժկենտրոնն ու վերադարձել Սպիտակ տուն: Ավելի ուշ նրա բուժող բժիշկը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի կրկնակի թեստի պատասխանը բացասական է: Վերջին ամիսներին կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել ԱՄՆ վարչակազմի մի շարք աշխատակիցների մոտ: