Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
392.6
EUR
35.52
RUB
0

Bloomberg․ Բայդենը մտադիր է Բլինքենին առաջադրել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու

Թեմա ՝ Քաղաքականություն
2020-11-23 08:45:53

Դեմոկրատ Ջեզեֆ Բայդենը մտադիր է իր օգնական Էնթոնի Բլինքենի թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նոր վարչակազմի պետքարտուղարի պաշտոնում, իսկ Ջեյք Սալիվենին՝ նախագահի ազգային անվտանգության օգնականի պաշտոնում։ Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրները հաստատել են, որ Ռոն Քլայնի խոսքով, ում Բայդենն արդեն նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, նորընտիր նախագահը իր ապագա վարչակազմի առանցքային պաշտոններում նշանակումների մասին կհայտարարի նոյեմբերի 24-ին։


Անցած ուրբաթ Associated Press գործակալությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնում առավել հավանական թեկնածու էր անվանել Բլինքենին եւ սենատոր Քրիս Քունսին (Դելավեր նահանգից)։ AP-ի աղբյուրները  հստակեցրել էին, որ Բլինքենը Քունսի համեմատ «առավելություն ունի»։ The Hill պարբերականի աղբյուրի տեղեկացմամբ՝ Բլինքենը պետքարտուղար դառնալու ավելի մեծ հնարավորություն ունի։

Սալիվենը ԱՄՆ փոխնախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական է եղել, երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Բայդենը։ Սալիվենը եղել է նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը, երբ բա 2016 թվականին առաջադրվել էր ԱՄՆ նախագահի թեկնածու։


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից