Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
388.6
EUR
35.51
RUB
0

«Ժողովուրդ». Ինչպես փորձաքննության ենթարկել 11 հազար վիրավոր զինվորի. դատախազության շուրջ խռովություններ են առաջացել

Թեմա ՝ Հասարակություն
2020-11-24 08:11:24

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատաբժշկական փորձաքննությունների եւ նախաքննական մարմինների մոտ անելանելի վիճակ է ստեղծվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններին դատախազությունը հանձնարարել է, որ քրեական գործերի բնույթից ելնելով՝ պետք է վիրավոր զինվորներին դատաբժշկական փորձաքննության ենթարկել:

Այս հանգամանքը խիստ զայրացրել է ե՛ւ քննիչներին, ե՛ւ դատաբժիշկներին, որոնք ասել են՝ դիմում կգրեն, կազատվեն պաշտոնից:


Ըստ նրանց՝ 11 հազար վիրավոր կա, եւ ինչպես իրենք կարող են 11 հազար վիրավոր զինվորի ենթարկել փորձաքննության, երբ այդքան ռեսուրս չունեն, չկա այդքան քննիչ, եւ, բացի այդ, այդքան քրեական գործեր են հարուցվել, որ հնարավոր չէ այս իրավիճակում իրականացնել:

Թե ինչ կլինի դատախազության այս ցուցումի վերջը, դժվար է ասել, բայց ցուցումը լուրջ խռովություններ է առաջ քաշել ե՛ւ դատաբժիշկների, ե՛ւ քննիչների շրջանում:

Իսկ, ահա, այս իրավիճակին զուգահեռ անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են պահանջել հանդիպում պաշտպանության նախարարի հետ: Նրանք ամեն օր Պաշտպանության նախարարության դիմաց են:

Զինծառայողների հարազատները վրդովված են, որ իրենց որդիներից, հարազատ զինծառայողներից որեւէ լուր չկա»:


Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից