Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
394.07
EUR
35.86
RUB
0

Իշխանափոխությունից մինչև 44-օրյա պատերազմ. Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա ապրիլի 16-ին (տեսանյութ)

Թեմա ՝ Մշակույթ
2021-04-17 11:44:12

Ապրիլի 16-ին մեծ էկրան կբարձրանա կինոռեժիսոր Մհեր Կրտչյանի «Իշխանություն» ֆիլմը: Գեղարվեստական ֆիլմը իրականության, մարդ լինելու ու չլինելու մասին է, ֆիլմ, որտեղ գրեթե յուրաքանչյուր քաղաքացի կարող է գտնել իրեն, իր հարևանին ու բարեկամին, և թե ինչպես իշխանությունը սկուտեղի վրա ցույց տվեց շատերի իրական դեմքը:

Tert.am-ի հետ զրույցում Մհեր Մկրտչյանն ասել է, որ չպետք է մոռանալ, որ «Իշխանություն»-ը գեղարվեստական ֆիլմ է և ունի իր սեփական պատմությունն ու հերոսներին, որոնցից յուրաքանչյուրն ունիր իր ճակատագիրը. «Այո’, մի կողմից սա քաղաքական ֆիլմ է, մյուս կողմից այն փաստավավերագրական ֆիլմ չէ: Կա ֆիլմի պատմություն, որը շատերիս համար, կարծում եմ, հոգեհարազատ կլինի»,- ասել է ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը:
Ռեժիսորն ավելին չի ասի ու թույլ չի տա, որ մյուսները պատմեն՝ մնացածը հանդիսատեն ինքն անձամբ կտեսնի, կզգա ու կհասկանա. մի բանում Մհեր Մկրտչյանը վստահ է՝ «Իշխանություն» ֆիլմին տվել է իր մասնագիտական նվիրման 100 տոկոսը:

Ֆիլմը նուրբ թելով կապված է Հայաստանի վերջին 3 տարվա իրադարձությունների հետ՝ իշխանափոխությունից մինչև 44-օրյա պատերազմ. հույզեր, հավատ, սեր, ցասում և հավատարմություն: Դերասաններն ասում են, որ Ֆիլմը նաև ռենտգենի տակով է անցկացնում մի հարց, թե ինչ կարող է անել իշխանությունը մարդու հետ: Գլխավոր հերոսներից մեկին՝ Ալիսա Դայանին, կերպավորում է Անի Ղազարյանը. սյուժեն կառուցվում է հենց ազնվությամբ ու նիրումով ապրող այդ կնոջ շուրջ. «Ես իրեն շատ եմ սիրել ու շատ կուզենայի, որ իր տեսակի մարդիկ շատ լինեին մեր հասարակության մեջ»: 
«Իշխանություն»-ը ոչ վաղ անցյալի և ներկայի վերաարժևորումն է, որը թույլ է տալիս հայացքն ուղղել դեպի արժանահավատ ապագա»,- այս համոզմունքն է հայտնում Մարջան Ավետիսյանը: Tert.am-ի հետ զրույցում դերասանուհու արցունքները կոկորդը սեղմեցին, երբ սկսեց խոսել իր կերտած կերպարի մասին. պատմեց՝ հայրենասեր, անմիջական խառնվածքով նախագահի տիկնոջ է մարմնավորել, որին ասոցիացրել է մի կնոջ հետ, որն այլևս մեզ հետ չէ։

 «Ես նկարահանման ընթացքը չեմ հիշում, որովհետև առավոտյան արթնացա, նրան ասացի, թե դու հիմա ինձ առանց գործի ես թողել՝ առանց քո ներկայության, ու ես պիտի աշխատեմ անել ամեն ինչ, որ հանրությանը քեզ ներկայացնեմ, թե ով ես դու: Եկա նկարահանման վայր ու թե ինչ եղավ հետո, համարյա ոչինչ չեմ հիշում: Վերջում միայն հարցրի՝ ինչպե՞ս ստացվեց, Մհերը ժպտում էր: Այդ նկարահանման ընթացքը մնաց, երևի, այդ պահին դիտողների հուշերում»,- անկեղծացավ Մարջան Ավետիսյանը հուզվելով:
Նախագահին մարմնավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Շակուրովը, իսկ վարչապետի դերը ստանձնել է Լևս Դավթյանը: Ասում է՝ բավականին աշխատել է ինքն իր վրա, որպեսզի կարողանա ստանալ խստապահանջ հանդիսատեսի դրական արձագանքը:
Ռոզի Ավետիսովան կերպավորել է քաղաքականության հետ կապ չունեցող բանկի կառավարչի, կայացած մի կնոջ, որը հանգամանքների բերումով հայտնվում է ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկի կողքին, բայց դերասանուհին Tert.am-ին խոստովանեց, որ ամենից շատ իրեն տպավորել են, հատկապես, Արցախի նկարահանումները. այդ ընթացքում հասցրել է լինել Շուշիում՝ վերջի՛ն անգամ…
Մանրամասները՝ տեսանյութում։


Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից