Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
390.04
EUR
35.43
RUB
0

Christie's աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը

Թեմա ՝ Մշակույթ
2021-05-14 11:11:13

Հայտնի նկարիչների, այդ թվում Մարկ Շագալի, Էնդի Ուորհոլի, Մարկ Ռոտկոյի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործությունները վաճառվել են Նյու յորքում Christie's աճուրդային տան 20-րդ դարի գեղարվեստական երեկոյի վաճառքում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Վաճառված ամենաթանկարժեք նկարը Պաբլո Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» («Մարի-Թերեզ») աշխատանքն էր: Այն վաճառվել է 103,4 միլիոն դոլարով:
Այնուամենայնիվ, սա միակ նկարը չէր, որի համար գնորդները պայքարել են: Ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի 1970 թվականի «Անվերնագիր» կտավը վաճառվել է 38,1 միլիոն դոլարով: Վինսենթ Վան Գոգի «Տրինկվետայլյան կամուրջը» արժեցել է 37,4 միլիոն դոլար, իսկ Փիթ Մոնդրիանի «Դեղին, կարմիր եւ կապույտ գույներով երկրորդ կոմպոզիցիան»  վաճառվել է 26,1 միլիոն դոլարով: Ռոյ Լիխտենշտեյնի 1994 թվականի «Ինտերիեր. կատարյալ կուժը» վաճառվել է 21,5 միլիոն դոլարով:

Կան նաև այլ նկարներ, որոնք վաճառվել են իրենց ինքնարժեքից բարձր գնով: Օրինակ ՝ Անրի Մատիսի «Մերկ 2-րդ» կտավը վաճառվել է 1,7 միլիոն դոլարով , այնինչ գնահատվում էր  800 000-ից 1,2 միլիոն, Էնդի Ուորհոլի «Երկու Մերիլին» նկարը, որում պատկերված է Մերիլին Մոնրոն, վաճառվել է 15,8 միլիոնով:
Ռուսաստանցի նկարիչ Մարկ Շագալի 1973 թվականի «Ֆլեյտահարը» (Le Flûtiste)  աշխատանքը վաճառվել է 1,6 միլիոն դոլարով:
Վաճառվել են նաև այնպիսի հայտնի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Ժորժ Սյորան, Վիլեմ դե Կունինգը, Լի Կրասները, Ջոան Միտչելը, Ժոան Միրոն, Մարսել Դյուշանը, Ժան Դյուբյուֆեն, Լուչո Ֆոնտանան, Անրի Թուլուզ-Լոտրեկը և այլք:

Լուսանկար

Christie's աճուրդում վաճառվել են Վան Գոգի, Շագալի, Պիկասոյի և այլ հայտնի նկարիչների գործերը

Այլ Նորություններ Մշակույթ Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Մշակույթ Թեմայից