Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
394.46
EUR
36.42
RUB
0

Ո՞ւմ օգտին է հորդորում քվեարկել Արկադի Տեր-Թադևոսյանի անվան քաղխորհուրդը․ հայտարարություն

Թեմա ՝ Քաղաքականություն
2021-06-17 10:13:06

Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնում միմյանց նկատմամբ ակնհայտ թշնամանք քարոզող և իրավիճակը ծայր աստիճան ապակայունացնելու, անկախ պետականությունը կազմալուծելու միջոցով ինքնավերարտադրվելու ապազգային իշխանությունների փորձերի առնչությամբ: Բոլոր նրանց, ում համար թանկ է Հայաստանի անվտանգությունը, հայ ժողովրդի ապագան, կոչ ենք անում՝

1. Դուրս գալ հոգեբանական և քաղաքական ապատիայից և ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ պասիվությունը թույլ կտա ազգադավ իշխանությանը մեր երկիրը տանել վերջնական կործանման:

2. Ըստ համոզմունքի և ազատ կամքի քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, ով պատճառ չի դարձել հազարավոր հայ երիտասարդների սպանության և սրբազան հայրենիքից բռնի տեղահանության ու հողերի հանձնման թշնամուն, հայոց արժանապատվության կորստի և հանրային կյանքի բոլոր ոլորտների ու տնտեսության կաթվածահար վիճակի: Ազա՛տ եղեք վստահության ձեր ձայնը տալ նրանց, ովքեր իրենց կենսագրությամբ ապացուցել են հայրենիքն այս օրհասական վիճակից դուրս բերելու իրենց կարողությունը:

3. Համախմբվել՝ ապագա իշխանությունների հանդեպ սահմանելու քաղաքացիական վերահսկողություն և ստեղծելու հակակշիռների մեխանիզմ՝ ձևավորելու այնպիսի կառավարություն, որը հաշվի կնստի հասարակության, մասնավորապես մտավորականության և փորձագիտական հանրության կարծիքի հետ:  Միաժամանակ, կարևորում ենք համախմբումը՝ օգնելու նոր իշխանություններին լրջամիտ որոշումներ կայացնելու և երկիրը տանելու դեպի նոր ձեռքբերումներ և հաղթանակներ»:


Այլ Նորություններ Քաղաքականություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Քաղաքականություն Թեմայից