Ռուսաստանն ուշադիր հետեւում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հնարավորության մասին տեղեկությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Անկասկած, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը մեր սահմանների մոտ մեր հատուկ ուշադրության համար առիթ է, ինչպես նաեւ մեր քայլերի պատճառով, որոնք անհրաժեշտ են մեր անվտանգության ու շահերի ապահովման համար»,-ասել է նա: Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը՝ դա անվանելով ասեկոսե: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանում ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում կարող է խոսք լինել ադրբեջանական տարածքում Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի ստեղծման մասին։