Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ: Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտինե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը Ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին Շենգենյան վիզան անհրաժեշտ է, երբ մնում եք Շենգեն գոտում մինչև 90 օր, հայտնում են վիզայի դիմում-հայտերի ընդունման կենտրոնից։ Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրա Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստան
USD
382.85
EUR
451.57
RUB
4.58

ՌԴ-ն փորձելու է հայկական բանակի արդիականացումը հասցնել ռուսականի մակարդակին․ վերլուծաբան

Թեմա ՝ Հասարակություն
2021-08-12 06:37:46

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի կարծում է՝ Ռուսաստանը փորձելու է հայկական բանակի արդիականացումը հասցնել ռուսական բանակի մակարդակին՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակն ու աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով այն հարցը, թե կոնկրետ ի՞նչ մասնակցություն է ունենալու Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը և ի՞նչ բնույթի բարեփոխումների մասին է խոսքը, Մհեր Հակոբյանը պարզաբանեց, որ ենթադրաբար այդ բարեփոխումներն ուղղված կլինեն ինչպես կառավարման բարելավմանը, օդային գերակայության ապահովմանը, այնպես էլ այլ ոլորտների արդիականացմանը:

Բացի դրանից՝ Ռուսաստանն, ըստ ամենայնի, կօգնի Հայաստանին վերականգնել նախորդ տարվա պատերազմում կրած ռազմատեխնիկական կորուստները:

«2021 թվականի երկրորդ կեսի զարգացումներից հասկանում ենք, որ համաշխարհային սահմանների ոչ ֆորմալ բաժանմամբ Արևմուտքը, այնուհանդերձ, Հայաստանը թողեց Ռուսաստանին: Այս պայմաններում Ռուսաստանը մեր երկիրն ընկալում է որպես իր ազդեցության լուրջ գոտի՝ անկախ նրանից, թե ով է Հայաստանի իշխող ուժը: Եվ սրանից ելնելով արդեն խնդիր է դրվում արդիականացնելու հայկական բանակը», - նշեց Հակոբյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ հայկական բանակը մինչ այժմ մեծ հաշվով եղել է  «խորհրդային տիպի լավ բանակ»: «Իհարկե, որոշ նոր տարրեր կային: Օրինակ՝ օդային կառավարում, կապի միջոցներ: Բայց սկզբունքորեն հայկական բանակն իր հիմնական ողնաշարով խորհրդային տիպի էր»,- նշեց նա:

 Սակայն այժմ, ըստ Մհեր Հակոբյանի, Ռուսաստանի զինված ուժերը, համաշխարհային զարգացումներին հնարավորինս համահունչ, փորձում է ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել, և այս համատեքստում բարեփոխումներ են իրականացվում նաև Հայաստանի զինված ուժերում:

«Ենթադրվում է, որ փորձ է արվելու ամենից առաջ հայկական բանակը հասցնել գոնե ռուսական բանակի մակարդակին՝ ներառյալ կառավարումը, օդային գերակայությունը, և այլն, և այլն: Բացի այդ, ինձ թվում է՝ Ռուսաստանը բավական լրջորեն կվերականգնի վերջին պատերազմում մեր կրած տեխնիկական կորուստները: Բնականաբար, այդ ամենն իրականացվելու է առաջին հերթին իր շահերի համատեքստում, բայց այդ պրոցեսը օգտակար կլինի նաև Հայաստանի համար», - մեկնաբանեց վերլուծաբանը:

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 11-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերի արդիականացմանն ու իրականացվող բարեփոխումներին:


Այլ Նորություններ Հասարակություն Թեմայից

Դիտել բոլոր նորությունները Հասարակություն Թեմայից