ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Վորոնեժում ավտոբուսի պայթյունից մեկ մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ երթուղային ավտոբուսի պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։ Դեպքի վայրում աշխատել են փրկարարներն ու իրավապահները։ Քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոններին չահամապատասխանող աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու հոդվածով։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդել է, որ դիտարկվում են միջադեպի պատճառների տարբեր վարկածներ։ Համացանցում հայտնվել է պայթյունի պահի տեսանյութը։